Լողորդներ Միքայել Քոլոյանը և Անահիտ Բարսեղյանը կմասնակցեն Լոնդոնի Օլիմպիական խաղերրին

Լողորդներ Միքայել Քոլոյանը և Անահիտ Բարսեղյանը կմասնակցեն Լոնդոնի Օլիմպիական խաղերրին

PanARMENIAN.Net - Լողի միջազգային ֆեդերացիան Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է շնորհել անցյալ տարի Շանհայում անցկացված աշխարհի առաջնության մասնակիցներից 75 մարզիկ – մարզուհու:

Նրանց թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Միքայել Քոլոյանը և Անահիտ Բարսեղյանը: Քոլոյանը հուլիսի 31 –ին հանդես կգա 100 մետր ազատ ոճում, իսկ Բարսեղյանը ` հուլիսի 29 –ին 100 մետր թիկնալողում, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Քոլոյանը ելույթ է ունեցել նաև 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերում:

Լոնդոնի խաղեր մեկնող Հայաստանի մարզիկների թիվը հասել է 25 – ի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---