Վարշավայում Լեհաստան-Ռուսաստան խաղից հետո ձերբակալվել է 140 երկրպագու

Վարշավայում Լեհաստան-Ռուսաստան խաղից հետո ձերբակալվել է 140 երկրպագու

PanARMENIAN.Net - EURO-2012-ի խմբային փուլի Լեհաստան-Ռուսաստան խաղից առաջ Վարշավայի ոստիկանությունը ձերբակալել է 13 ռուսների` լեհ երկրպագուների հետ զանգվածային բախման ընթացքում, հաղորդում է ВВС-ն:

Ընդհանուր առմամբ ոստիկանությունը ձերբակալել է 140 մարդու: Ինչպես հաղորդվում էր, 1:1 հաշվով ավարտված Ռուսաստան-Լեհաստան խաղից առաջ զանգվածային բախումներ են տեղի են ունեցել ռուս և լեհ երկրպագուների միջև:

Ոստիկանությունը ստիպված էր կիրառել ջրցան մեքենաներ և անգամ մի քանի անգամ օդ է կրակել` նախազգուշացնելու համար: Ոստիկանները շարունակում են գործողությունները` դեպքերի մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---