Սահակաշվիլի. Առանց անգլերենի իմացության վրացական բուհերի շրջանավարտները կզրկվեն դիպլոմներից

Սահակաշվիլի. Առանց անգլերենի իմացության վրացական բուհերի շրջանավարտները կզրկվեն դիպլոմներից

PanARMENIAN.Net - Վրաստանում ծրագրվում է դադարեցնել բարձրագույն կրթության մասին դիպլոմների հանձնումն այն անձանց, որոնք անգլերեն չգիտեն: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին հինգշաբթի օրը Բաթումիում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Ով ինչ էլ ասի, մենք մոտ ժամանակներս կներմուծենք կանոն` առանց անգլերենի իմացության բուհերի շրջանավարտները չեն կարողանա դիպլոմ ստանալ»,- ասել է նա` ելույթ ունենալով Բաթումիում տեղի ունեցող միջազգային բժշկական խորհրդաժողովի ժամանակ:

«Շատ լավ է իմանալ ռուսերեն, բայց այսօրվա աշխարհում տեղեկատվության գրեթե ողջ հոսքը անգլալեզու է, ուստի այդ կանոնը պետք է պարտադիր լինի»,- ասել է Սահակաշվիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---