ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՍՕՐ ԿՄԵԿՆԻ ԱՍՏԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա ԱՊՀ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների լույսի ներքո նիստերի օրակարգում կենտրոնական տեղը կզբաղեցնի միջազգային ահաբեկչությանը հակազդելու գործում ԱՊՀ մասնակից պետությունների ջանքերի համախմբման հարցի քննարկումը: Բացի դրանից, նախատեսվում է կարեւոր փաստաթղթերի ստորագրում, որոնք վերաբերում են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, նարկոագրեսիայի եւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ուժեղացմանը: Նշենք, որ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով, իսկ այսօր երեկոյան Աստանայում կկայանա նաեւ նախագահների եռակողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հիշեցնենք, որ Ի.Ալիեւը առաջին անգամ կմասնակցի նման ձեւաչափի հանդիպման` նախորդ նմանատիպ երեք հանդիպումներում Ադրբեջանը ներկայացնում էր նրա հայրը` Հեյդար Ալիեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---