«Միավորված հայեր»–ն ադրբեջանցի հակերներին տեղեկացնում են, որ շարունակելու են իրենց գործունեությունը

«Միավորված հայեր»–ն ադրբեջանցի հակերներին տեղեկացնում են, որ շարունակելու են իրենց գործունեությունը

PanARMENIAN.Net - «Միավորված հայեր» պաշտոնաթերթի խմբագրական խորհրուրդը հանդես է եկել հայտարարությամբ վերջին օրերին ադրբեջանական հակերների կողմից հայկական կայքերը կոտրելու վերաբերյալ։

«2012 թ. հունիսի 15-ին ադրբեջանական այսպես կոչված «Սև Գլխարկներ» -ը ջարդել են, ինչպես իրենք են նշում, «հայկական 8 հայտնի կայքեր»` այդ թվում և «Միավորված հայեր» շաբաթաթերթի կայքէջը` 620 հոդվածներով: Նրանք նշել են նաև, որ հաջորդների թվում կլինի նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքը`mfa.am–ը:

«Միավորված հայեր» պաշտոնաթերթի խմբագրական խորհուրդը պաշտոնապես հայտարարում է, որ ցանկացած ընդվզում թերթի և այն ներկայացնող քաղաքական կուսակցության նկատմամբ հաջողություն չի ունենալու: Ինչպես բազմիցս հայտարարել ենք «միավորված հայեր» կուսակցության շաբաթաթերթը շարունակելու է մնալ ազատ, անկախ և անկողմնակալ լրատվամիջոց, որը ոչ միայն քննադատելու է իշխանամետներին և ոչ կառուցողական ընդդիմությանը, այլև մեկնաբանելու է միջազգային քաղաքական անցուդարձերը, այդ թվում ազերիների ագրեսիվ դրսևորումները հայ ազգի հանդեպ, քանի որ կուսակցության գործունեությունը ուղղված է նաև երկրի անվտանգության ու արտաքին պաշտպանական կայունության ամրապնդմանը:

Մենք կայուն և ճշմարիտ ենք ոչ միայն երկրի ներքին, այլ նաև արտաքին քաղաքականության վարման գործում. ի գիտություն բոլորին, այդ թվում և այսպես կոչված «Սև Գլխարկներ» - ի պարագլուխներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---