Թուրքիայում խուլ ու համրին մեղադրում են ՔԱԿ քարոզելու մեջ և մտադիր են բանտարկել 25 տարով

Թուրքիայում խուլ ու համրին մեղադրում են ՔԱԿ քարոզելու մեջ և մտադիր են բանտարկել 25 տարով

PanARMENIAN.Net - Թուրքիայում դատախազը պահանջել է 25 տարով ազատազրկել ի ծնե խուլ ու համր մի տղամարդու, որին մեղադրում են արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ: Այս մասին հաղորդում է ВВС-ն:

Ընդ որում, նրա դեմ միակ հանցանշանը կես լիմոնն է, որը գտնվել է ձերբակալվածի մոտ: Խորհուրդ է տրվում լիմոն ծամել արցունքաբեր գազի հետևանքները մեղմելու համար:

Մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիան երկրի հարավ-արևելքում պայքար է մղում թուրք ապստամբների դեմ, ովքեր պահանջում են ինքնավարություն: Ըստ նոր օրենքի, այս կուսակցությանը որևէ կերպ աջակցելու դեպքում ենթադրվում է քրեական պատասխանատվություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---