Էլինա Դանիելյանը վստահաբար գլխավորում է Գրան պրիի մրցաշարային աղյուսակը

Էլինա Դանիելյանը վստահաբար գլխավորում է Գրան պրիի մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ Կազանում ընթացող Գրան պրիի մրցաշարում: 7-րդ տուրում նա սև խաղաքարերով միավորները կիսել է Անտոանետա Ստեֆանովայի (Բուլղարիա) հետ:

Դանիելյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը 5 միավորով: 2-րդ տեղում է Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա) 4,5 միավորով, նա հաղթել է Բեթուլ Քեմրե Յիլդիզին (Թուրքիա): 3 տեղում է Աննա Մուզիչուկը (Սլովենիա), որն իր ակտիվում ունի 4,5 միավոր:

8-րդ տուրում, որը տեղի կունենա հունիսի 18-ին, Դանիելյանը կխաղա Եկատերինա Լագնոյի հետ (Ուկրաինա), որը 4,5 միավորով 4-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---