ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ օրը Իրանի ՌՕՈՒ երկու կործանիչներ խախտել են Ադրբեջանի օդային տարածքը: Այդ մասին հաղորդել է Բաքվի «Թրենդ» գործակալությունը` վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ: Իրանական կործանիչները մի քանի րոպեների ընթացքում Բաքվի ուղղությամբ թռիչք են կատարել Կասպից ծովի ադրբեջանական հատվածի վրայով եւ ետ են դարձել միայն այն ժամանակ, երբ օդ են բարձրացել ադրբեջանական կործանիչները, հաղորդել է գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռեւս չի արձագանքել այս միջադեպին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---