ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐՐԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետներ Յուրի Լուժկովը եւ Երվանդ Զախարյանը քննարկել են երկու մայրաքաղաքների միջեւ 2004-2007 թթ. համագործակցության ծրագրի ստորագրման ժամկետները: Ինչպես հաղորդել են Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունում, մոսկովյան կողմն արդեն ավարտել է նախագծի համաձայնեցումը: Այդպիսով ծրագիրը կստորագրվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Բացի այդ, երկու մայրաքաղաքների վարչակազմերի ղեկավարները քննարկել են Երեւանում բնակարանային շինարարությանը մոսկովյան կողմի մասնակցության հարցերը: Կողմերը անդրադարձել են նաեւ քաղաքաշինության բնագավառում փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---