ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ, ՈՐԸ ԿԼՈՒԾԻ ԽՆԴՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի համար ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է», - հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, «հայկական կողմն ընդունելի է համարում այն տարբերակը, որն առաջին հերթին կլուծի հակամարտության բուն էությունը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, քանի որ մնացած բոլոր հարցերը դրա հետեւանքն են»: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա մարտավարությունը կայանում է նրանում, որ բարձր մակարդակում կողմերի միջեւ առկա շփումները պետք է ի հայտ բերեն հեռանկարներ, որոնց հիման վրա հնարավոր է մշակել նոր առաջարկներ, որոնք էլ, իրնեց հերթին, հիմք կհանդիսանան հետագա բանակցությունների համար»,- ասել է Վ.Օսկանյանը: «Հայկական կողմը միշտ հաստատել է իր հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը եւ կառուցողական դիրք է ըդնունել Մինսկի խմբի համանախագահների առաջարկների նկատմամբ: Այլ բան է, երբ ի հայտ են գալիս առաջարկներ, որոնք կոչված են լուծելու խնդիրներ, որոնք ընդամենը բուն էության ածանցյալներներն են: Նման որոշման մենք, բնականաբար, չենք կարող գնալ», - նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Խոսելով կարգավորման գործընթացում Ռուսաստանի դիրքորոշման մասին` Վարդան Օսկանյանն այն որակել է որպես «հավասարակշռված եւ պրագմատիկ»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---