Փոքրաչափ ԱԹՍ-ն Աֆղանստանում կապահովի ֆրանսիական զորակազմի անվտանգությունը

Փոքրաչափ ԱԹՍ-ն Աֆղանստանում կապահովի ֆրանսիական զորակազմի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Ուղղաթիռային տիպի IT180 փոքրաչափ անօդաչու թռչող սարքը, որը ստեղծվել է «Ինֆոտրոն» ընկերության կողմից, Աֆղանստանում կապահովի ֆրանսիական զորակազմի անվտանգությունը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այս սարքի մի քանի նմուշ ֆրանսիական բանակի համար պատվիրել է Ֆրանսիայի Սպառազինության գլխավոր պատվիրակությունը (DGA):

Սարքի մատակարարումները կիրականացվեն այս ամռանը, տարեվերջին այն կգործարկվի Աֆղանստանում` ռազմական պայմաններում դրա կիրառումը գնահատելու համար:

Մինի-ԱԹՍ-ը ստեղծվել է երկու տարբերակով` էլեկտրաշարժիչով և բենզինային շարժիչով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---