Սիրիայի ՌՕՈւ կործանիչը հատել է Հորդանանի սահմանը

Սիրիայի ՌՕՈւ կործանիչը հատել է Հորդանանի սահմանը

PanARMENIAN.Net - Սիրիայի ՌՕՈՒ ՄիԳ-21 կործանիչը հինգշաբթի օրը վայրէջք է կատարել Հորդանանի հյուսիսում գտնվող «Մաֆրաք» ռազմակայանում, հաղորդում է Ալ-Արաբիա հեռուստաալիքը` հղում կատարելով ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչներին:

Սիրիայի պետական հեռուստատեսությունն իր կողմից առայժմ չի հաստատում այդ տեղեկատվությունը: Դրա հետ մեկտեղ այն հաղորդել է, որ սիրիական զինվորականները կորցրել են կապը կործանիչի հետ, հաղորդում է Ինտերֆաքսը:

Հորդանանի իշխանություններն իրենց հերթին հաստատել են, որ սիրիական կործանիչն իսկապես վայրէջք է կատարել իրենց տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---