ՎԱՂԸ ԵՌԱԲԼՈՒՐԻ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին` Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը Երեւանի Եռաբլուրի պանթեոնում տեղի կունենա հայ սպայի հիշատակին նվիրված արարողություն: Նշենք, որ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ծնված 1978 թվականին, մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում կազմակերպված անգլերենի դասընթացներին եւ գազանաբար կացնահարվել է փետրվարի 19-ին: Ներկայումս մարդասպանը` ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը, որը նույնպես մասնակցում էր այդ դասընթացներին, ձերբակալված է հունգարական ոստիկանության կողմից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---