Տեղի են ունեցել Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի մրցաշարի նախնական մարտերը

Տեղի են ունեցել Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի մրցաշարի նախնական մարտերը

PanARMENIAN.Net - Արդեն 3-րդ տարին է Երևանում անց է կացվում սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին:

Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը:

Հունիսի 23-ի առավոտյան Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում մեկնարկել են նախնական գոտեմարտերը՝ տղաների և աղջիկների հինգական քաշային կարգերում: Մասնակցում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի և Ռուսաստանի պատանի սամբիստները:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն ու եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հունիսի 23-ին Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---