ԱՍՏԱՆԱՅԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

PanARMENIAN.Net - Աստանայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ տարբերակներ: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, Ղազախստանի մայրաքաղաքում քննարկվել են միայն առանձին «տարրեր», մասնավորապես, հարազատ վայրեր բնակչության վերադարձին, հաղորդակցությունների վերականգնմանը վերաբերվող հարցեր եւ այլն: Հիմնական խնդրի կարգավորմանը խոչընոդոտող պայմանների եւ գործոնների վերացումից հետո կհեշտանա նաեւ քաղաքական խնդիրների լուծումը, գտնում է Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը: Հակառակ կողմը ապրում է ռազմական հաղթանակի սուբյեկտիվ պատրանքներով, ինչը պետք է վերացվի եւ պայմաններ ստեղծվեն խաղաղության հաստատման համար, հայտարարել է Ազիմովը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---