ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Բուխարեստում ընթացող Համընդհանուր փոստային միության (ՀՓՄ) 23-րդ կոնգրեսի շրջանակներում տեղի են ունեցել ՀՓՄ եւ այլ կառույցների ղեկավարության ընտրություններ: ՀՓՄ միջազգային բյուրոյի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվել է Ֆրանսիայի, իսկ տեղակալի պաշտոնում` Չինաստանի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, երկիրն ընտրվել Է ՀՓՄ-ի վարչական խորհրդի կազմում, որն ընդգրկելով 40 երկիր, համակարգում է ողջ ՀՓՄ-ի գործունեությունը: Նշենք, որ ՀՓՄ-ն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որը միասնական տարածք է ձեւավորում պետությունների միջեւ փոստային ապրանքների փոխադարձ փոխանակման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---