ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է առաջին անգամ Հայաստանում օգտվել «Opera Mini անսահմանափակ» փաթեթից

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է առաջին անգամ Հայաստանում օգտվել «Opera Mini անսահմանափակ» փաթեթից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջայինի միջոցով օգտվել ինտերնետից առանց մտահոգվելու օգտագործած ՄԲ-երի մասին:

Պարզապես անհրաժեշտ է ներբեռնել Opera Mini բրաուզերը mini.opera.com կայքից, ակտիվացնել «Opera Mini անսահմանափակ» փաթեթը` հավաքելով *776# և ընդամենը 1000 դրամի դիմաց ստանալ. անսահմանափակ ինտերնետ` Opera Mini-ի միջոցով կայքեր դիտելու համար (չի ներառում տեսանյութերի դիտումը, ֆայլերի ներբեռնումը, peer-to-peer, FTP, ակնթարթային հաղորդագրությունների ծրագրերի միջոցով շփումը), հավելյալ 15 ՄԲ` վերոնշյալ բացառությունների համար:

Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «Opera Mini անսահմանափակ» փաթեթի վավերականության ժամկետը կազմում է 30 օր, որից հետո, ցանկության դեպքում, հնարավոր է կրկին ակտիվացնել այն: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: Իսկ ընթացիկ փաթեթի չօգտագործած ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` կրկին ուղարկելով *776#:

Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ և թեթև դիտում:

Համաձայն հաղորդագրության` «Opera Mini անսահմանափակ» փաթեթից կարող են օգտվել Opera Mini բրաուզերի 4.X, 5.X, 6.X և 7.X տարբերակներից օգտվելիս: «Opera Mini անսահմանափակ» փաթեթից չեն կարող օգտվել «18+», «ԵՍ» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդները: «Opera Mini անսահմանափակ» փաթեթից հնարավոր չէ օգտվել պրեմիում կայքեր այցելելիս:

Ծառայությունը չի գործում ռոումինգում: Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---