Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել Կահիրեի խորհրդաժողովին

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել Կահիրեի խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Սիրիայի զինյալ ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր է բոյկոտել հուլիսի 2-3-ին Կահիրեում կայանալիք խորհրդաժողովը: Այդ մասին հայտնում է «Ռոսբալտը», AFP-ի վրա հղումով:

Ընդդիմության ներկայացուցիչները մեղադրել են խորհրդաժողովի մասնակիցներին նրանում, որ վերջիններս «մերժում են զինված ներխուժման ցանկացած գաղափար», ուստի ընդդիմադիրները հրաժարվում են երկխոսության ու բանակցությւնների ցանկացած ձևից:

Սիրիական ընդդիմության ընդլայնված խորհրդաժողովը ԱՊԼ գլխավոր քարտուղար Աբիլ ալ Արաբիի հովանու ներքո կոչված է միավորելու նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին:

Խորհրդաժողովին հրավիրված են նաև ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաև ՄԱԿ ու ԱՊԼ Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը: Ակնկալվում է նաև Իրաքի ու Քուվեյթի ներկայացուցիչների մասնակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---