Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային հատվածին

Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հյուսիսային հատվածին

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի, ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային հատվածին, հայտնում է MIGNews-ը:

Ըստ ՑԱԽԱԼ-ի մամլո ծառայության, «նպատակակետը պաղեստինցի ահաբեկիչներն էին, որոնք մտադիր էին հրթիռակոծել Իսրայելի տարածքը»:

Զինվորականները հայտնել են, որ նպատակակետը ոչնչացված է:

«Բանակը չի հանդուրժի Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---