Այսօր Երևանում մեկնարկում է «Յու Քոմ Գավաթ» տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարը

Այսօր Երևանում մեկնարկում է «Յու Քոմ Գավաթ» տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարը

PanARMENIAN.Net - Հայաստանի Թենիսի ֆեդերացիան և Միջազգային թենիսի ֆեդերացիան ( ITF ) հուլիսի 2-7 Երևանում անցկացնում են Futures դասի` տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշար «Յու Քոմ Գավաթ»` 15 000 մրցանակային ֆոնդով: Մրցաշարին անմիջապես հաջորդելու է ևս մեկ պրոֆեսիոնալ տղամարդկանց մրցաշար «Ամերիա Գավաթը» նույն մրցանակային ֆոնդով;

Այս մրցաշարերին մասնակցելու համար Երևանում են թենիսիստներ ավելի քան տասնհինգ երկրներից` Ռուսաստան, Չեխիա, Բելոռուս, Սլովակիա, Ուկրաինա, Լեհաստան, Ավստիա, Հնդկաստան և այլն:

Մրցաշարին մասնակցում են նաև ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականից Խաչատրյան Խաչատուրը, Գևորգյան Աշոտը: Առաջին անգամ Հայաստանում պրոֆեսիոնալ մրցաշարի է մասնակցելու շնորհալի թենիսիստ Տիգրան Մարտիրոսյանը, որը վերջին տարիներին Միացյալ Նահանգներում է բնակվում: Մրցաշարին մասնակցում է նաև Միացյալ Նահանգները ներկայացնող Շնայդեռմեն Հայկը, ով ունի հայկական արմատներ:

Մրցաշարերը դատում են Միջազգային թենիսի ֆեդերացիա մրցավարներ,որոնց թվում են տարածաշրջանում միակ white badge կարգի մրցավարներ Դավթյան Գրիգորն ու Մովսիսյան Արսենը: Մրցաշարի գլխավոր մրցավարն է silver badge կարգի մրցավար Պավել Լիսովցեվը, որն առաջին անգամ է Հայաստանում :

Մրցաշարի հիմնական ցանցը բաղկացած է 32 մասնակիցներից , բայց Հայաստան են ժամանել մոտ 100 թենիսիտներ, որոնցից 64 հունիսի 30 և հուլիսի 1-ին մասնակցեցին մրցաշարի նախընտրական փուլին և նրանցից միայն 8 կանցնեն հիմնական ցանկ: Հիմնական խաղերը կսկսվեն հուլիսի 2-ից առավոտյան ժամը 10-ից ամեն օր Օրանժ Թենիս ակումբում, մուտքն ազատ է:

Առաջին անգամ հնարավոր կլինի մրցաշարի բոլոր խաղերին հետևել նաև on line տարբերակով Միջազգային թենիսի ֆեդերացիայի կողմից գործածվող Live Scoring ծրագրի միջոցով, ասվում է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---