Տիգրան Մարտիրոսյան-Խաչատուր Խաչատրյան զույգը հաղթանակ է տարել այսօր մեկնարկած «Յու Քոմ Գավաթում»

Տիգրան Մարտիրոսյան-Խաչատուր Խաչատրյան զույգը հաղթանակ է տարել այսօր մեկնարկած  «Յու Քոմ Գավաթում»

PanARMENIAN.Net - Րոպեներ առաջ «Օրանժ Թենիս» ակումբում ավարտվեց Տիգրան Մարտիրոսյանի/ Խաչատուր Խաչատրյանի զուգախաղը Միխայիլ Բալմաշեվ/ Դենիս Պումե զույգի հետ: Մեր թենիսիստները հաղթեցին 6:4, 6:4 հաշվով:

Մրցաշարի բոլոր խաղերի ընթացիկ և վերջնական արդյունքներին կարելի է հետևել on line տարբերակով` այցելելով tennisarmenia.am կայք:

Հիշեցնենք, որ այսօրվանից Երևանում մեկնարկել է տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշար «Յու Քոմ Գավաթ»` 15 000 մրցանակային ֆոնդով: Մրցաշարի խաղերն անցկացվում են ամեն օր, ժամը 11-ին «Օրանժ Թենիս» ակումբում, հայտնում է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---