Թուրքերը վախեցել են սահմանին սիրիական ուղղաթիռների մոտենալուց և օդ են բարձրացրել իրենց ինքնաթիռները

Թուրքերը վախեցել են սահմանին սիրիական ուղղաթիռների մոտենալուց և օդ են բարձրացրել իրենց ինքնաթիռները

PanARMENIAN.Net - Թուրքական ՌՕՈւ տագնապով օդ են բարձրացրել F-16 վեց կործանիչներ՝ տեսնելով, որ սիրիական ռազմական ուղղաթիռներն օրվա ընթացքում երեք անգամ մոտեցել են Թուրքիայի սահմանին, ասվում է Թուրքիայի ԶՈւ հրամանատարության հայտարարության մեջ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ըստ թուրք զինվորականների, սիրիական ուղղթաիռները մոտեցել են թուրքական սահմանին 3-4 կմ՝ չխախտելով Թուրքիայի օդային տարածքը:

Հունիսին Սիրիայի ՀՕՊ ուժերը ոչնչացրեցին F-16 թուրքական կործանիչը այն բանից հետո, երբ ինքնաթիռն, ըստ սիրիական կողմի, խախտեց Սիրիայի օդային տարածքը: Անկարան հայտարարեց, թե կործանիչը խփվել է միջազգային օդային տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---