Ա. Մավրոյանիս. Կիպրոսը կսատարի Եվրամիության կառույցներում Կոսովոյի ներգրավման աշխատանքներին

Ա. Մավրոյանիս. Կիպրոսը կսատարի Եվրամիության կառույցներում Կոսովոյի ներգրավման աշխատանքներին

PanARMENIAN.Net - ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնած Կիպրոսը մտադիր չէ արգելակել Կոսովոյի եվրոպական ինետգրումը, չնայած որ չի ճանաչել այդ կազմավորման անկախությունը: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Կիպրոսի դեսպան Անդրեաս Մավրոյանիսը:

«ԵՄ-ն միասնական քաղաքականություն է վարում Կոսովոյի հարցում և մենք կսատարենք այդ աշխատանքին, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են մտնում»,-ասել է Կիպրոսի ներկայացուցիչը:

Կիպրոսի Հանրապետությունն ԵՄ այն 5 երկրներից է, որոնք չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---