Հաստատվել է ԵՄ խորհրդատվական խմբի 2012թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը

Հաստատվել է ԵՄ խորհրդատվական խմբի 2012թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ այսօր տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` տասներորդ նիստը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԱԽ մամուլի գրասենյակից` նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ԵՄԽԽ 2012թ. երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագիրը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցության ներկայիս մակարդակը և նշել, որ ՀՀ-ԵՄ 2012-2013թթ. ծրագրով նախատեսվում են բավականին լուրջ բարեփոխումներ, շուրջ տասը նոր ռազմավարություն և յոթ հայեցակարգ, որոնք վերաբերում են ՀՀ ոստիկանության համակարգին, մաքսային համակարգին, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, տնտեսության և նաև առանձին ոլորտներին և ենթակառուցվածքներին:

Նիստի ընթացքում Խորհուրդը հաստատել է 2012թ.-ի հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը, որով նախատեսվում է օժանդակություն և քաղաքականության հարցերով խորհրդատվություն տրամադրել պետական կառավարման, արդարադատության, ազատության և անվտանգության, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---