Հայտնի են դարձել Եվրո-2012 լավագոյն ֆուտբոլիստները

Հայտնի են դարձել Եվրո-2012 լավագոյն ֆուտբոլիստները

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Եվրո-2012 լավագույն ֆուտբոլիստների անունները: Լավագույն դարպասապահներ են ճանաչվել իսպանացի Կասիլյասը, Բուֆֆոնը Իտալիայի հավաքականից, գերմանացի Նոյերը:

Լավագույն պաշտպանների ցուցակը գլխավորում են Ռամոսը, Պիկեն, Ալբան Իսպանիայի հավաքականից, պորտուգալացիներ Կուենտրան ու Պեպեն, Լամը՝ Գերմանիայի հավաքականից: Կիսապաշտպանների թվում լավագույններն են՝ իսպանացիներ Ալոնսան, Ինյեստան, Խավին ու Բուսկետսը: Իտալիայի հավաքականից Դե Ռոսսին, Ջերարդը Անգլիայի հավաքականից, իտալացի Պիրլոն և Գերմանիայի կազմում հանդես եկող Օզիլն ու Հեդիրան: Հարձակվողների թվում լավագույններն են Ֆաբրեգասն ու Սիլվան Իսպանիայից, Շվեդիայի հարձակվող Իբրագիմովիչը, իտալացի Բալոտելլին և պորտուգալացի աստղ Ռոնալդուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---