ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԱԿ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Համաշխարհային առեւտրի կազմակերպությունը եւ Հայաստանի ատեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունն անցկացրել են համատեղ սեմինար` երկրում Զարգացման օրակարգի իրագործման սկզբի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնատար անձիք, դոնոր եւ միջազգային կազմակերպությունների, բիզնես-ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ: 2001 թվականի դեկտեմբերին Դոհայում ՀԱԿ անդամների կողմից ընդունած Օրակարգի հիմնական նպատակն է ապահովել տնտեսական աճ` առեւտրական եւ արդյունաբերական զարգացման ընդլայնման միջոցով եւ աջակցել զարգացող երկրների եւ անցումային տնտեսությունների ինտեգրմանը առեւտրի բազմակողմ համակարգում եւ գլոբալ տնտեսության մեջ: Հայաստանը, Բոլիվիան, Հանան, Հորդանանը, Կամբոջան, Քենիան, Կուբան եւ Մավրիտանիան ընդգրկվել են ծրագրի մասնակից-երկրների առաջին խմբում: Նշենք, որ ծրագրի նպատակն է` բարձր եւ ռազմավարական արտահանման ներուժ ունեցող արտադրության եւ առաջնային ոլորտների որոշումը, առեւտրային հնարավորությունների ընդլայնումը, բազմակողմանի առեւտրային պայմանագրերի իրականացման աջակցումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---