Հնդկական ավիաուղիների օդաչուները դադարեցրել են 58-օրյա գործադուլը

Հնդկական ավիաուղիների օդաչուները դադարեցրել են 58-օրյա գործադուլը

PanARMENIAN.Net - Հնդկական խոշորագույն Air India ավիաընկերության շուրջ 400 օդաչուներ դադարեցրել են գործադուլը, որը շարունակվում էր գրեթե 2 ամիս, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դելիի բարձր դատարանը 48 ժամ է տվել օդաչուներին աշխատանքի վերադառնալու համար:

Գործադուլի պատճառը Boeing 787 Dreamliner ինքնաթիռի փորձնական թռիչքների վերաբերյալ անհամաձայնությունն էր ընկերության ղեկավարության հետ: Օդաչուները դեմ էին, որ նրանց գործընկերները Indian Airlines-ից, որի հետ միավորվել է իրենց ընկերությունը, ուսուցումն անցնեն նույն պայմաններով;

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---