Samsung-ը դադարեցնում է Galaxy Nexus սմարթֆոնների վաճառքը ԱՄՆ-ում

Samsung-ը դադարեցնում է Galaxy Nexus սմարթֆոնների վաճառքը ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Samsung հարավկորեական ընկերությունը ստիպված է ԱՄՆ-ում դադարեցնել իր Galaxy Nexus սմարթֆոնների վաճառքը` համաձայն հեռախոսների այդ մոդելի վաճառքն արգելելու մասին Apple-ի հայցի վերաբերյալ ամերիկյան դատարանի կայացրած վճռի: Դատարանի կարծիքով` Samsung-ը Galaxy Nexus սմարթֆոններն արտադրելիս խախտել է Apple-ի չորս պատենտ:

Միևնույն ժամանակ Apple ընկերությունը ստիպված է եղել 95,6 մլն դոլար ներդնել` որպես գրավ Samsung-ի կորուստների հատուցման համար, եթե դատարանի որոշումը վիճարկվի, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---