ՆԱՏՕ-ն ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Սիրիայի ափերի մոտ

ՆԱՏՕ-ն ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Սիրիայի ափերի մոտ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային խմբավորումը զորավարժություններ է անցկացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Սիրիայի սահմաններից ոչ այնքան հեռու:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, թուրքական Hurriyet-ի վրա հղումով, ըստ զորավարժությունների հիմնական լեգենդի, թուրքական, գերմանական ու ֆրանսիական նավերը կմշակեն «ահաբեկչության դեմ պայքարի» միջոցները:

«Ահաբեկչությունը կոտրված չէ: Մենք պետք է այնպես անենք, որ հանցագործներն իմանան՝ ՆԱՏՕ-ն չի հանդուրժի նրանց ակտիվությունը տարածաշրջանում»,-ասել է զորավարժությունների հրամանատար Տորստեն Կալերը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---