WikiLeaks-ը կհրապարակի Սիրիայի շուրջ իրադրության զարգացմանը վերաբերող էլ. փոստի շուրջ 2,5 մլն նամակներ

WikiLeaks-ը կհրապարակի Սիրիայի շուրջ իրադրության զարգացմանը վերաբերող էլ. փոստի շուրջ 2,5 մլն նամակներ

PanARMENIAN.Net - WikiLeaks կազմակերպությունն այսօր հայտարարել է իր վեբ կայքում Սիրիայի շուրջ իրադրության զարգացմանը վերաբերող էլեկտրոնային փոստի 2 մլն 434 հազար 899 նամակների հրապարակման մեկնարկի մասին: Ինչպես այսօր տեղեկացրել է BBC բրիտանական հեռարձակման կորպորացիան, այդ հաղորդագրությունները հանվել են Սիրիայի հետ առնչություն ունեցող 678 հազար 752 ընկերությունների և դոմենային անունների էլեկտրոնային բազաներից:

WikiLeaks-ի պնդմամբ` այդ փաստաթղթերի հրապարակումը լույս կսփռի այն բանի վրա, թե «ինչպես է տարվում աշխատանքը սիրիական կառավարության ներսում», և այդ երկրի տնտեսության մեջ առկա իրադրության վրա: «Բայց դա նաև ցույց կտա, թե ինչպես են Արևմուտքը և արևմտյան ընկերություններն ասում մի բան, իսկ անում այլ բան»,- նշում է WikiLeaks-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---