«Նեմեցը պետք է դատվի ՀՀ–ում» նախաձեռնությունը դիմում է դիվանագիտական կորպուսին և միջազգային կառույցներին

«Նեմեցը պետք է դատվի ՀՀ–ում» նախաձեռնությունը դիմում է դիվանագիտական կորպուսին և միջազգային կառույցներին

PanARMENIAN.Net - «Նեմեցը պետք է դատվի ՀՀ–ում» ֆեյսբուքյան խումբը տարածել է դիմում-հայտարարություն, որն ուղարկվելու է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին։ Դիմումով հայտարարության տակ ստորագրողները խնդրում են դեսպանություններից և միջազգային կառույցներից մերժել Ռուբեն Հայրապետյանին /Նեմեց Ռուբոյի/ մուտքի փաստաթղթեր ստանալու դիմումները, մուտքի փաստաթղթերն արդեն իսկ թողարկված լինելու դեպքում դրանք համարել անվավեր, ինչպես նաև չհրավիրել նրան վերոնշյալ կառույցների միջոցառումներին, չմասնակցել նրա մասնակցությամբ կազմակերպած միջոցառումներին և չընդունել ինչպես նրա, այնպես էլ այն բոլոր հրավերները, որոնց հասցեին կլինեն Ռուբեն Հայրապետյանի և նրա նմաններին պատկանող տարածքները։

«Սույն խնդրանքով դիմելով Ձեզ՝ լիահույս ենք, որ համամարդկային արժեքների հավատարմությամբ Դուք չեք մերժի մեր խնդրանքը, և սույն անձնավորությանը մուտքի փաստաթղթերի մերժմամբ կհավաստեք Ձեր հավատարմությունը Ձեր կողմից ներկայացվող պետությունների հռչակած արժեքներին և համերաշխությունը մեր ժողովրդին:

Մենք չենք դիմում Ձեզ ոճրագործներին արդարադատությանը հանձնելու գործում մեր երկրի ներքին գործերին միջամտելու խնդրանքով: Ոչ էլ դրա կարիքն ունենք, բնավ: Մենք ինքներս ենք ի զորու նրա և նրա նմանների նկատմամբ արդարադատություն իրականացնել արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Մենք Ձեզ դիմում ենք մեր Սահմանադրությամբ հռչակված արժեքներին համերաշխությամբ փակել Նեմեց Ռուբոյի և նրա նմանների՝ մեր պետության իշխանազորության տարածքից ճողոպրելու հնարավորությունը»,–նշված է դիմում–հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---