Հիլարի Քլինթոն. Անվտանգությունն Աֆղանստանում չի կարող ապահովվել միայն մարտական գործողությունների դադարեցման հաշվին

Հիլարի Քլինթոն. Անվտանգությունն Աֆղանստանում չի կարող ապահովվել միայն մարտական գործողությունների դադարեցման հաշվին

PanARMENIAN.Net - Քաբուլին օժանդակության ծրագիր իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է մի շարք ներքին բարեփոխումներ անցկացնել: Մասնավորապես, բարձրացնել կոռուպցիային հակազդելու միջոցների արդյունավետությունը, որն, ընդհանուր կարծիքով, կարող է չեզոքացնել Աֆղանստանում բոլոր օտարերկրյա գործընկերների ջանքերը: Այդ մասին ասվել է դոնոր երկրների Տոկիոյում կայացած խորհրդաժողովում, որտեղ նրա մասնակիցները համաձայնեցրել են Աֆղանստանի տնտեսության վերականգնման համար նախատեսվող ֆինանսական օգնության չափերը: Բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել, որ 4 տարվա ընթացքում հանրապետությունը 16 մլրդ դոլար կստանա, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Աֆղանստանում ծրագրի ֆինանսավորման հիմնական նպատակը տնտեսական աճի ու աշխատատեղերի ստեղծման ապահովումն է, ինչը, ինչպես ակնկալվում է, կչեզոքացնի երկրում գործող ահաբեկչական կազմակերպությունների ծայրահեղական գաղափարները և թույլ կտա կայունություն պահպանել միջազգային ուժերը դուրս բերելու համար: Ըստ ծրագրի, ուժերը դուրս կբերվեն մինչև 2014թ. ավարտը:

«Անվտանգությունն Աֆղանստանում չի կարող ապահովվել միայն մարտական գործողությունների դադարեցման հաշվին: Այն պետք է ապահովվի նաև հասարակական քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծմամբ, ձեռներեցության համար հնարավորությունների ստեղծման համար»,-ասել է հանդիպման մասնակից ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---