Գերմանիան փոխհատուցում կվճարի Հոլոքոսթից տուժած նախկին ԽՍՀՄ հրեաներն

Գերմանիան փոխհատուցում կվճարի Հոլոքոսթից տուժած նախկին ԽՍՀՄ հրեաներն

PanARMENIAN.Net - Գերմանիան փոխհատուցում կվճարի Հոլոքոսթից տուժած նախկին ԽՍՀՄ հրեաներն: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել ԳԴՀ կառավարության և Հրեական նյութական հայցերի հանձնաժողովի միջև:

Միանվագ հատուցումների ընդհանուր գումարը կհասնի մոտ 245 մլն եվրոյի: Մեկ մարդու հաշվով գումարը կկազմի 2556 եվրո: Տեղական ԶԼՄ-ներն այդ պայմանավորվածությունը գնահատում են որպես «պատմական բեկում»:

Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում փոխհատուցում կվճարվի նացիզմից տուժած շուրջ 80 հազար մարդու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---