Ֆրանսուա Օլանդը որոշել է համոզել Ռուսաստանին, որ Բաշար Ասադը պետք է հեռանա

Ֆրանսուա Օլանդը որոշել է համոզել Ռուսաստանին, որ Բաշար Ասադը պետք է հեռանա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է ապացուցել Ռուսաստանին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա՝ փոխանցելով իշխանությունը ժամանակավոր գործադիր մարմնին: Նման հայտարարությամբ է ֆրանսիայի նախագահը հանդես եկել լիբանանցի պաշտոնակից Միշել Սուլեյմանի հետ հանդիպումից հետո, որը տեղի ունեցավ Ելիսեյան պալատում:

«Հարկավոր է շարունակել ճնշումը սիրիական ռեժիմի վրա, հասնելու համար քաղաքական լուծման, որին բոլորը սպասում են»,-ասել է Օլանդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---