Վիզենտալի կենտրոնը հայտնաբերել է իր ցուցակի ամենաորոնվող նացիստական հանցագործին

Վիզենտալի կենտրոնը հայտնաբերել է իր ցուցակի ամենաորոնվող նացիստական հանցագործին

PanARMENIAN.Net - Սիմոն Վիզենտալի կենտրոնի «նացիստներ որսացողները» դեռ 2011թ. հայտնաբերել էին Բուդապեշտում Լադիսլաուս Չիժիկ-Չատարին, որը հեռակա կարգով դատապարտվել էր դեռ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին կատարած հանցագործությունների համար: Այդ մասին հայտարարել է կենտրոնի ներկայացուցիչ Էֆրաիմ Զուրոֆֆը իսրայելյան «Ուայ-նեթ» ինտերնետ ռեսուրսին:

97-ամյա Չիժիկ-Չատարի լուսանկարը, որը գլխավորում է Սիմոն Վիզենտալի կենտրոնի ամենաորոնվող նացիստական հանցագործների ցուցակը, նախօրեին հայտնվել է The Sun բրիտանական թերթում:

2011թ. սեպտեմբերին տեղեկությունները փոխանցվել են Հունգարիայի դատախազությանը, ասել է Զուրոֆֆը: «Այդ գործը մեկ անգամ ևս հաստատում է հունգարական իշխանությունների ոչ համարժեք պահվածքը, որոնք 14 տարի գիտեին, որ նա խաղաղ և հանգիստ ապրում է Հունգարիայում: Դա ուղղակի շոկ է առաջացնում»,-ասել է նա:

Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ Չիժիկ-Չատարին կատարել է Կասսա քաղաքի գետտոյի ոստիկանապետի պարտականությունները և մեղավոր է 15,7 հազար հրեաների մահվան մեջ: Այդ մարդը մտրակով ծեծել է կանանց, ստիպել է կալանավորներին սառած գետինը ձեռքերով փորել և այլ վայրագություններ է արել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---