Բելառուսում կբացվի ԱՊՀ դիտորդների շտաբը, որոնք կհետևեն խորհրդարանական ընտրություններին

Բելառուսում կբացվի ԱՊՀ դիտորդների շտաբը, որոնք կհետևեն խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - Օգոստոսի կեսին Բելառուսում կբացվի ԱՊՀ դիտորդների շտաբը, որոնք կհետևեն խորհրդարանական ընտրություններին:

«Մենք արդեն սկսկել ենք ձևավորել ԱՊՀ դիտորդների առաքելությունը: Հուսով ենք, որ շտաբը կբացվի օգոստոսի կեսին»,-ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը փոխանցում է ԱՊՀ Գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևի խոսքը, որը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահի հետ:

Լեբեդևն ասել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության թեման քննարկվել է Ա. Լուկաշենկոյի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---