2012թ. առաջին կեսին ծովահենային զավթումների քանակը նվազել է

2012թ. առաջին կեսին ծովահենային զավթումների քանակը նվազել է

PanARMENIAN.Net - Միջազգային ծովային բյուրոն հայտնել է, որ 2012թ. առաջին կեսին ծովահենային հարձակումների քանակը զգալիորեն նվազել է: Այդ մասին հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Առաջին կիսամյակում գրանցվել է 177 ծովահենային հարձակում 266 փոխարեն նույն տարվա նախորդ շրջանի համեմատ, ասվում է կազմակերպության զեկույցում:

Այդ գործում զգալի դեր է կատարում ծովափնյա տարածքների պարեկությունն ու զինված հսկողությունը նավերի վրա:

Այժմ Սոմալիի ծովահենների գերության մեջ են 11 նավեր և շուրջ 200 նավաստիներ, հայտնում է աղբյուրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---