ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂՎԱԾ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԸՆԴԳՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Երեկ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԱՊՀ երիտասարդության հարցերով պետական մարմինների միջազգային խորհրդի ղեկավարների Երեւանում անցկացվող նիստի մասնակիցների պատվիրակությանը: Ինչպես հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, Ա.Մարգարյանը հավաստել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը աջակցելու երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների լուծմանը: Նա ընդգծել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է նաեւ պետական համակարգում երիտասարդության ընդգրկվածության մեծացմանը: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ համագործակցության ընդլայնումը միջազգային կազմակերպությունների հետ: Նշելով, որ ԱՊՀ երկրները գրեթե միանման խնդիրներ ունեն, Ա.Մարգարյանը ընդգծել է, որ ընդունված որոշումները կնպաստեն երիտասարդության ոլորտում համագործակցության զարգացմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---