Համաշխարհային ֆուտբոլային լիգաների վարկանիշում Իսպանիան զբաղեցնում է 1-ին հորիզոնականը

Համաշխարհային ֆուտբոլային լիգաների վարկանիշում Իսպանիան զբաղեցնում է 1-ին հորիզոնականը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է համաշխարհային ֆուտբոլային լիգաների վարկանիշը: Ուժեղագույն լիգաների վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իսպանիան, որն ունի 761 միավոր:

Երկրորդ հորիզոնականում է Արգենտինան` 613 միավորով, երրորդում` Բրազիլիան` 590 միավորով: Լավագույն տասնյակում ներառվել են նաև Անգլիան, Իտալիան, Գերմանիան, Չիլին, Պարագվայը, Ֆրանսիան և Նիդերլանդները: Հայաստանն ունի 138 միավոր և այդ ցուցակում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը, հաղորդում է IFFHS պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---