Եգիպտոսում սահմանադրական վեհաժողով ստեղծելու վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է

Եգիպտոսում սահմանադրական վեհաժողով ստեղծելու վերաբերյալ դատական նիստը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Կահիրեի վարչական դատարանը երեքշաբթի պետք է որոշեր սահմանադրական վեհաժողովի ճակատագիրը, որին ընթացիկ տարվա սկզբին հանձվարարվել էր ստեղծել երկրի նոր սահմանադրության նախագիծ: Սակայն, ինչպես հաղորդում է MIGNews-ը, վեհաժողովի և սահմանադրության ճակատագիրն այդպես էլ չի հաջողվել վճռել:

«Մահմեդական եղբայրների» հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են դատարանի դահլիճում` աղաղակելով «Կորչի ռազմական կառավարումը»: Արդյունքում դատական նիստը հետաձգվել է` քանի դեռ կրքերը չեն հանդարտվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---