ՁՄՌԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԿԼԻՆԻ ԳԱԶՈՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

PanARMENIAN.Net - «Նույնիսկ ֆորս-մաժորային հանգամանքների դեպքում ձմռանը Հայաստանի բնակչությունը ապահովված կլինի գազով` ստորգետնյա գազի պահեստարաններում մենք ունենք երկնագույն վառելիքի բավարար ծավալ»,-հավաստիացրել է «Ռեգնում» գործակալության թղթակցին «Հայռուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքերով, զուգահեռ աննախադեպ աշխատանքներ են տարվում հանրապետության գազիֆիկացման ուղղությամբ: «Եթե մեզ հաջողվի աշխատել նույն ռիթմով, ապա 2007-2008 թթ. Հայաստանի գազիֆիկացումը լիովին կավարտվի, իսկ բաժանորդների քանակը կգերազանցի խորհրդային շրջանի նմանատիպ ցուցանիշը»,-տեղեկացրել է Կարապետյանը: Նշենք, որ հայկական շուկա գազ է առաքում «Գազպրոմ» ընկերությունը, իսկ Իրան-Հայաստան գազատարի շահագործումը սկսելուն պես հանրապետությունում կհայտնվի գազամատակարարման այլընտրանքային աղբյուր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---