Հնդիկ ձկնորսները ԱՄՆ ՌԾՈւ-ին մեղադրել են ստի մեջ

Հնդիկ ձկնորսները ԱՄՆ ՌԾՈւ-ին մեղադրել են ստի մեջ

PanARMENIAN.Net - Հնդիկ ձկնորսների հայտարարությունները վկայում են այն մասին, որ ամերիկացիները կրակել են ձկնորսական նավակի ուղղությամբ` առանց որևէ նախազգուշացման: Կենդանի մնացած ձկնորսները հերքում են ամերիկացիների այն պնդումները, որ նավակը ուշադրություն չի դարձրել ամերիկյան նավի նախազգուշացմանը:

Երկուշաբթի օրը ՄԱԷ ափերի մերձակայքում ԱՄՆ ռազմական նավից փոքրիկ նավակի ուղղությամբ բացված կրակի արդյունքում զոհվել է մեկ մարդ, երեքը` վիրավորվել են, հաղորդում է Fars news-ը:

Վաշինգտոնը դեռևս զերծ է մնում ներողություն խնդրելուց, ինչն առաաջ է բերել որոշ հնդկական ԶԼՄ-ների դժգոհություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---