Բրիտանիայի չորս քաղաքացիների մեղադրում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ

Բրիտանիայի չորս քաղաքացիների մեղադրում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ

PanARMENIAN.Net - Չորս բրիտանացի քաղաքացիներ, այդ թվում մեկ նախկին ոստիկան, մեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այդ մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը՝ տեղական ոստիկանության վրա հղումով:

Մեղադրանքները առաջ են քաշվել 29-ամյա Ռիչարդ Դարտի հասցեին, 21-ամյա Իմրան Մահմուդի և 26-ամյա Ջհանգիր Ալոմայի դեմ: Ըստ ոստիկանության, նրանք 2010-2012թթ. մեկնել են Պակիստան, որտեղ ահաբեկչական գործունեություն են սովորել:

Ահաբեկչության մեջ է մեղադրվում նաև 22-ամյա Ռուկսան Բեգումը, ըստ քննության տվյալների, նա պահում էր տանը իրեր, որոնք կարող են օգտակար լինել ահաբեկչություն գործելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---