ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՎ ՍԵՄԻՆԱՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ 8 նոյեմբերի 2004 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը մտադիր է մասնակցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Բաքվում կայանալիք «Ռոուզ-Ռոդ» խորհրդաժողովին: Այսօր այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել խորհրդարանի պաշտպանության հարցերի, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքերով, պատվիրակության կազմում իրենից բացի կընդգրկվեն Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսան Կարապետյանը եւ Արթուր Պետրոսյանը: Նա նաեւ նշել է, որ խորհրդաժողովի կազմակերպիչներն արդեն տեղեկացված են այդ մասին, իսկ վիզաները հայ պատգամավորները կստանան Բաքու ժամանելուն պես: Հիշեցնենք, որ խորհրդաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 26-28-ը եւ Ադրբեջանի որոշ կուսակցություններ ու կազմակերպություններ, մասնավորապես, Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը հանդես են եկել խորհրդաժողովին հայկական պատվիրակության մասնակցության դեմ: Հիշեցնենք նաեւ, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին ադրբեջանական իշխանությունները խոչընդոտեցին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին, որոնք պետք է անցկացվեին Բաքվում, սակայն հենց այդ պատճառով չեղյալ հայտարարվեցին դաշինքի ղեկավարության կողմից: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի |