ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՅԱՍԻՐ ԱՐԱՖԱԹԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԿՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Պաղեստինյան ինքնավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուհի Ֆաթթուհիին` Յասիր Արաֆաթի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունում, բարձր գնահատելով Յասիր Արաֆաթի ներդրումը պաղեստինցիների ազգային իրավունքների պաշտպանության գործում, Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին եւ Յասիր Արաֆաթի հարազատներին:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---