Էդուարդ Շարմազանով. Սիրիահայության անվտանգության ապահովման ուղղությամբ արվում է հնարավորը

Էդուարդ Շարմազանով. Սիրիահայության անվտանգության ապահովման ուղղությամբ արվում է հնարավորը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը, որտեղ Կոնգրեսը սիրիահայության հարցում մեղադրում է ՀՀ իշխանություններին և եկեղեցուն:

«Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ը հապշտապ, զգացմունքային հայտարարություններ է անում անգամ այնպիսի նուրբ հարցի վերաբերյալ, ինչպիսին սիրիահայության անվտանգության խնդիրն է:

Եթե Հայ ազգային կոնգրեսում խորհրդակցեին փորձագետների հետ, համոզված եմ, որ անգամ նրանց համախոհ արտաքին քաղաքականության մասնագետները խորհուրդ չէին տա հարցը հուզական և հրապարակային դաշտ մտցնել, քանի որ պարզից էլ պարզ է, որ նմանատիպ հարցերում կարևորը ոչ թե հրապարակային հայտարարություններ անելը և ամեն գնով քննադատական մոլուցքով տարվելն է, այլ խնդրի լուծման արդյունավետությունը:

Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների ճակատագիրը և ապագայի խնդիրը Հայաստանի իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում է» ասել է ՀՀԿ խոսնակը` հավելելով, որ ակնհայտ է` սիրիահայության անվտանգության ապահովման ուղղությամբ արվում է հնարավորը:

«Բոլորովին տեղին չէ այդ ջանքերի շեփորահարումը ի լուր աշխարհի: Կրկնում եմ, այստեղ հուզականությունն ու շտապողականությունը կարող են վնասել»,-ասել է Է. Շարմազանովը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---