ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՇԽԱՏԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ15 նոյեմբերի 2004 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի (Ագոյի խումբ) դիտարկման խումբը դեսպան Ռոլանդ Վագների գլխավորությամբ Հայաստանի խորհրդարանում հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր պատգամավորների, իսկ այնուհետեւ` իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդել են Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունում, քննարկումների ընթացքում, մասնավորապես, շոշափվել են Հայաստանի կողմից ԵԽ-ին անդամակցելիղ ստանձնած պարտավորությունների կատարման հարցերը, ինչպես նաեւ խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր թեւերի համակարգված աշխատանքի հնարավությունը: Այդ առնչությամբ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները` «Արդարությունը» եւ «Ազգային միությունը» ունեն նմանատիպ դիրքորոշում. երկխոությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե իշխանությունները գործեն իրավական դաշտում: Իր հերթին իշխող կոալիցիայի կուսակցությունների` Հայաստանի Հանրապետական կուսակցության, Դաշնակցության եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները նշել են, որ գործում են կոլիացիայի հուշագրի սկզբունքների համաձայն: Նրանք նաեւ հավաստիացրել են Ագոյի խմբի անդամներին, որ պատրաստակամ են աշխատել ընդդիմության հետ գոյություն ունեցող խնդիրների եւ դժվարությունների հաղթահարման համար, ինչպես նաեւ Հայաստանի եվրաինտեգրման կուրսի անշրջելիության վերաբերյալ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին |