ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԻՄԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅԸ»

PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի չեմպիոն` երեւանյան «Փյունիկ» թիմը, որն անցել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլ, հուլիսի 30-ին Երեւանում, այնուհետեւ օգոստոսի 6-ին Սոֆիայում կհանդիպի Բուլղարիայի չեմպիոն «ԲԿՍԱ» թիմի հետ: Բուլղարական ֆուտբոլիստների հետ աշխատանքային փորձ ունեցող հայկական թիմի գլխավոր մարզիչ Միխալ Ստոյկիցայի խոսքերով` խնդիրը հեշտ չէ, սակայն իրագործելի է: Միեւնույն ժամանակ, բուլղարներին հաղթելու դեպքում «Փյունիկը», համաձայն վիճակահանության, այնուհետեւ պետք է խաղա Թուրքիայի չեմպիոն Ստամբուլի «Գալաթասարայ» թիմի հետ: Դժվար է կռահել, թե ինչպես կանցնի այդ հանդիպումը, սակայն հիշվում է չափազանց «բարեկամաբար» տրամադրված թուրք ֆուտբոլասերը, որը սեփական մարզադաշտում արյունոտ ծեծկռտուք սարքեց անգլիացիների դեմ: Կամ էլ ՈւԵՖԱ-ն վստահ չէ, որ հայկական թիմը կհաղթի: Որոշ դիտորդներ գտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է կտրուկ արձագանքի որակավորման փուլի արդյունքներին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---