Ահաբեկիչ Բրեյվիկը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես այլ բանտ է տեղափոխվել

Ահաբեկիչ Բրեյվիկը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես այլ բանտ է տեղափոխվել

PanARMENIAN.Net - Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը 10 շաբաթով տեղափոխվել է Իլայի բանտից, որտեղ գտնվում էր անցյալ տարվա հուլիսի 26-ից, խիստ ռեժիմի այլ բանտ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում տալով տեղական լրատվամիջոցներին:

Շիեն բանտում, որտեղ այժմ գտնվում է ահաբեկիչը, նրա տրամադրության տակ կլինեն երեք սենյակներ` ննջարան, մարզասրահ և գրասենյակ:

Իլայի տնօրեն Կնուտ Բյարկեյդը հաղորդել է «Վերդենս գանգ» հրատարակությանը, որ տեղափոխությունը վաղուց էր ծրագրվել հիմնականում անվտանգության նկատառումներով:

Սպասվում է նաև Բրեյվիկին ողջ այս տարին հսկող անձնակազմի փոփոխություն: Բացի դրանից, այն սենյակներում, որտեղ նախկինում գտնվել է Բրեյվիկը, վերանորոգում է ծրագրվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---