Լոնդոնի Օլիմպիադայի կազմկոմիտեն չի հավատարմագրել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Լոնդոնի Օլիմպիադայի կազմկոմիտեն չի հավատարմագրել Ալեքսանդր Լուկաշենկոյին

PanARMENIAN.Net - Բելառուսի ԱՕԿ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Լոնդոնի Օլիմպիադայի կազմկոմիտեն չի հավատարմագրել, հայտնում են բելառուսական ԶԼՄ-ները:

Այդ մասին ասել է ինքը Լուկաշենկոն «Սլավյանսկի բազար» փառատոնի բացմանը Վիտեբսկում՝ հայտարարելով, որ Օլիմպիադան իր քաղաքականացվածության աստիճանով ետ է մնում բելառուսական համաժողովից:

Լուկաշենոկն ոչ միայն երկրի ղեկավարն է, այլ նաև ԱՕԿ նախագահը: Նա եղել է Պեկինի 2008թ. և Նագանոյի 1998թ. Օլիմպիադաներին: Այժմ նրա և մի քանի այլ բելառուս պաշտոնյաների մուտքը Եվրոպայի երկրներ արգելված է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---